Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել կամ խեղաթյուրել

Սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել կամ խեղաթյուրել
14.02.2026 | 12:35

«Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելու վերջին փորձն է»,- ասել է Փաշինյանը Սամվել Կարապետյանի առաջադրման առնչությամբ:

Ըստ Նիկոլի՝ Ալիևի պահանջով Հայաստանի սահմանադրությունը փոխելը, դրանից Անկախության հռչակագրին հղում անող հոդվածը հանելը, հայկական պետական այլ ատրիբուտներ խեղելը (առաջիկա ամիսներին կհրապարակեն՝ կտեսնեք), իր էության մեջ ինքնիշխան պետության հիմնարար փաստաթուղթը քայքայելը շատ ուժեղ լեգիտիամացնում է Հայաստանի և մեր գոյությունը:

Բայց որ ժողովրդի պահանջով (եթե մեծամասնությունը ընտրում է Կարապետյանին) Սահմանադրության մեկ հոդված է փոխվում՝ դա Հայաստանի ապալեգիտիմացում է:

Թե ասա՝ դու Սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել կամ խեղաթյուրել: Եվ այս մարդը խոսում է ապալեգիտիմացումից:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3506

Մեկնաբանություններ